
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք

Հանրապետությունում փետրվարի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2928 քաղաքացու հետազոտություն, որից 500-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2384 դեպք: Կատարվել է 20 376 թեստավորում: