
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Փետրվարի 18-ին ոստիկանության Սպիտակի բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 42-ամյա Ռոման Մ.-ն, որը 2002 թ. սեպտեմբերի 3-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 4-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հաղորդվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ռոման Մ.-ն պարտավորվել է ներկայանալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին: