Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շարքային Սանոյանը մահացել է: Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:
Աշխարհահռչակ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի մահվան մասին լուրերը կեղծ էին:
Վերջինիս հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 31-ամյա տղամարդու կողմից կնոջը թրաֆիքինգի ենթարկելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, ծեծի, ինչպես նաև՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք են բերել Երևանի երեք բնակչից, որոնցից 2-ը՝ կին։ Երեքն էլ նույն օրը հայտնաբերվեցին ու, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանություն։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 29-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, Բջնի, Արզական գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:
Այցերի և մշտադիտարկման ընթացքում արձանագրված խնդիրների կապակցությամբ լրացուցիչ տեղեկությունների և պարզաբանումների պահանջով Պաշտպանը գրություններ կհասցեագրի իրավասու պետական մարմիններին։
Ապրիլի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով՝ ցուցաբերած արիության, խիզախության, քաղաքացիական պարտքը կատարելու համար պարգևատրվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Ժիրայր Պողոսյանը: Մի քանի օր առաջ սեփական կյանքը վտանգելով՝ նա Դեբեդ գետից դուրս էր բերել 2-ամյա փոքրիկին և տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն:
Սևան-Երևան մայրուղու Արզնի և Չարենցավան համայնքների հատվածում հայտնաբերվել է առանց համապատասխան փաստաթղթերի հողի բերրի շերտի տեղափոխման 3 դեպք։
Տղամարդիկ որոնվում են հարուցված քրեական գործի շրջանակներում։
Սա նշանակում է, որ կալանքի ժամկետը լրանալու օրը՝ մայիսի 7-ին, երեք ամիս կալանքի տակ մնալուց հետո Բախշիյանն ազատ կարձակվի:
Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։
Մայիսի 1-ից Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային հ. 46 և 74 երթուղիներին կփոխարինեն ավտոբուսային հհ. 7 և 74 երթուղիները, որոնք կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Հ. 23 և 41 ավտոբուսային երթուղիները ևս այսուհետ կսպասարկվեն «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Կդատվի՞ արդյոք Արսեն Թորոսյանի մտերիմը ԲԿ-ի ահռելի ֆինանսական միջոցները սեփական կարիքներին ծառայեցնելու համար, թե՞ միայն ընդդիմադիր հայացքներ ունեցող հարյուրապատիկ քիչ գումարներ յուրացրածներին պատժելու գործիք է իրավական գործիքակազմը, կիմանանք առաջիկայում:
Վերջին օրերին Երևան քաղաքում և մարզերում իրականացվող հավաքների և այլ զանգվածային միջոցառումների մշտադիտարկման արդյունքներով` ոստիկանությունում արձանագրվել են հասարակական կարգի խաթարմանը միտված իրավախախտումներ: Ոստիկանությունը հետևողականորեն և վճռական կերպով շարունակելու է մարդու անվտանգության, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև իրավախախտումների նախականխման ու կանխման՝ իր օրենսդրական խնդիրների իրականացումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության գլխավոր հաշվապահի կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու, ինչպես նաև նույն ընկերության տնօրենների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպքերի հանգամանքները:
Ապրիլի 30-ը՝ «Քաղաքացու օրը» հայտարարվեց համապետական շաբաթօրյակի օր:
Մայիսի 1-ից ՀՀ սահման մտնելիս այլևս չի պահանջվի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ:
Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը կդառնա 200.000 դրամ. նախարար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն ապրիլի 27-ին այցեր են իրականացրել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ՝ Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի և Մաշտոցի բաժիններ:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապելիս է եղել ԱԺ՝ ՔՊ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման: Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկով սլացող ավտոշարասյունը, որի հենց առաջին մեքենան հղի կնոջը մահացու վրաերթի էր ենթարկել, նրան ուղեկցում է դեպի ԱԺ` իր խմբակցության հետ հանդիպման:
Այն ժամանակ ես գիտեի, որ մեղավորները չեն պատժվելու, որովհետեւ կար անպատժելիության ահռելի մեծ մթնոլորտ եւ իրավիճակ։ Եվ ես պահանջել եմ, որ օրենքը գործի բոլորի հանդեպ հավասար եւ ծայրահեղ կերպով խիստ՝ իշխանավորների նկատմամբ։ Նույն տեքստը հիմա ես կրկնում եմ․․․
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Ապրիլի 25-ին «որովայնի աջ կողմնային պատի ծակած վերք» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 18-ամյա երիտասարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Փաստով տարածքային քննչական մարմնում քրեական գործ էր հարուցվել: 51-ամյա տղամարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում. խափանման միջոցը՝ կալանք։
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Մահացածը, ինչպես հետագայում պարզվել էր, 7,5 ամսական հղիությամբ, առաջնեկի ծնունդին սպասող Սոնա Մնացականյան էր։ Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ: Նա Support Our Heroes-Armenia կազմակերպության հիմնադիր անդամ, կազմակերպության կողմից Արցախում կառուցվող «Թևեր» ՏՏ կենտրոնի ծրագրի ղեկավարն էր: