
ՌԴ օդային տարածքում սահմանափակումների պատճառով Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է. FlyOne Armenia

Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին տեղեկացրել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- նշել է Արամ Անանյանը: