Բաժիններ՝

Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են

Ապրիլի 22-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին 7 տղամարդու՝ ավտոմեքենաներով հանդերձ։ Անձնական խուզարկություններով ու զննություններով հայտնաբերվեցին մեթամֆետամինով փաթեթներ, մարիխուանա ու ծխամորճ։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական հետախույզները պարզեցին, որ բերման ենթարկվածները թմրամիջոցները ձեռք են բերել Երևանի երեք բնակչից, որոնցից 2-ը՝ կին։ Երեքն էլ նույն օրը հայտնաբերվեցին ու, թմրամիջոց իրացնելու կասկածանքով, բերման ենթարկվեցին ոստիկանություն։

Հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, իրավապահները խուզարկեցին նրանց բնակության վայրերը՝ հայտնաբերելով 33 գրամից ավելի մեթամֆետամին, 65 գրամից ավելի հերոին և 2 գրամ մարիխուանա:

Թմրամիջոցներ իրացրած տղամարդն ու կանայք կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս