
Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը

Կյանքից հեռացել է դիվանագետ Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է սիրելի եղբայրս, ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է Տիգրան Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը տարբեր տարիների եղել է Հայաստանի հանրապետության դեսպանը Չինաստանում, Վիետնամում, Սինգապուրում, Մոնղոլիայում Բուլղարիայում:
Պարգևատրվել է ԽՍՀՄ ՊՄ, ՀՀ ՊՆ և ՉԺՀ ՊՆ գերատեսչական մեդալներով։
168.am-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, ՀՀ դիվանագիտական կորպուսին՝ ցավալի կորստի համար: