Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական ծրագրով գյուղական տնտեսություններին տրամադրվող վարկերի նպատակային օգտագործման խնդիրը:
Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1996թ., ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից կայացված որոշմամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված լինելու պայմաններում և գտնվելով ոչ սթափ վիճակում, 2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում իր վարած «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնին և անզգուշությամբ պատճառել մահ:
Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ 2021թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված ահազանգերի, այդ թվում՝ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի ահազանգի հիմա վրա, արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ Երևանի քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով:
Այսօր Արցախի փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու հարցի քննարկման ժամանակ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը պատմեց, որ հաճախ է ահազանգեր ստանում այլ վթարային շենքերի բնակիչներից ևս:
Երևանի ավագանու որոշմամբ փոփոխություն կատարվեց «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ: Քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսեսյանը զեկուցեց, որ նախատեսվում է Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում իրականացնել հետևյալ փոփոխությունները.
Ոստիկանները քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկել «ՖիզԳորոդոկ»-ի ակցիայի մասնակիցներին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ինքնամեկուսացման ռեժիմ պահպանի՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքերի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ այսօր՝ սեպտեմբերի 14-ին, պետք է քննվեր «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ, հետաձգվել է, հետաքննիչը ներկա չի եղել: Այն կկայանա սեպտեմբերի 23-ին:
Այսօր Երևանի ավագանին կողմ քվեարկեց «Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ավագանու որոշման նախագծին, որով փոփոխություն կատարվեց Երևան քաղաքի 2021 թվականի բյուջեում:
Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակը սեպտեմբերի 14-ի առավոտյան հասել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:
ՊՇՌ թեստի կամ պատվաստման առկայությունը ոչ այլ ինչ է, քան բժշկական պարտադիր զննություն կամ բժշկական ազդեցություն, այսինքն՝ բժշկական միջամտություն, որը նախատեսված է «Բնակչության բժշկական սպասարկման մասին» օրենքով, որի 25-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ բժշկական միջամտությունից օգտվելը մարդու իրավունքն է, ոչ թե պարտականությունը:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ» ՊՈԱԿ-ում իրականացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները:
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները շարունակում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել բաժիններ։
Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոցներ ու զինամթերք։
Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել էին իրար. Աշտարակի ոստիկանների բացահայտումը։
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները բացահայտել են ճանապարհի այդ հատվածում մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝
«Արարատի դեպքերը մեզ շատ են հուզել, մենք խոսել ենք ֆերմերների հետ, ես դիմում եմ ոստիկանությանը՝ հայ ֆերմերների վրա ձեռք չբարձրացնեք: Դուք էլ եք գյուղացու տղա եղել, մեծամասնությունը գյուղերից են, և այսօր ձեռք բարձրացնել քրտինք թափող ժողովրդի վրա, առնվազն սրիկայություն է: Այդ մարդիկ իրենց աշխատանքով փորձում են իրենց ընտանիքը պահել, վարկերը փակել, և այսօր քաշքշել ֆերմերներին… սրիկաներ են դրանք առնվազն: Փոխանակ գյուղացու շահերը պաշտպանեն, պաշտպանում են թալանչիների շահերը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Առողջապահության նախարարությունը որոշել է, թե ում վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Ա. Դավթյանը վրաերթից հետո դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Վռամ Բեգլարյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենային:
«Այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մեկ նախադասությամբ կարելի է այսպես ասել՝ պատվաստվել չգիտեմ ինչով՝ չգիտեմ ինչի դեմ: Ցանկացած պատվաստանյութ ունի իր արտադրման ֆորմուլան ու արտադրման ցիկլը: Մի քանի տարի առաջ ԱՀԿ-ն փոխել է պատվաստանյութերի պատվաստման ստանդարտները և հարմարեցրել է այս օպերացիային: Կարճացրել է ընթացքը և թույլ է տվել փորձարկման շրջանում արդեն իսկ ներարկել, որը բժշկության հիմնական օրենքի՝ «մի՛ վնասիր»-ի խախտում է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ՝ թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: