Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 97,2 տոկոս արդյունավետություն եւ անվտանգության բարձր պրոֆիլ է ցուցաբերել Բելառուսում անցկացվող պատվաստման ընթացքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ)։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։
«Շիրակ» օդանավակայանում իրականացրած ընդհանուր ներդրումը կազմում է մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար, որից 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը ժամանման սրահի կառուցման, իսկ մնացածը՝ վազքուղու նորոգման համար: Ներդրումներն իրականացվել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից:
Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ:
Իշխանափոխությունից հետո Հ1-ի աշխատանքն էլ ահռելի փոփոխությունների տեղ կունենա»:
Էդ համերգը չպետք ա լինի. զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներ
Վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 17-ի ժամը 09.00-20.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ:
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա են առևանգել, ապա Միկրոշրջան թաղամասում վթարի են ենթարկվել։
Արդեն տևական ժամանակ է՝ խաղողագործները, որպես բողոքի նշան, հանրապետության տարբեր հատվածների ճանապարհներն են փակում, դիմում են կառավարությանը, Նիկոլ Փաշինյանին, ահազանգ են հնչեցնում՝ բողոքելով մթերումների դեմ: Կառավարությունը, սակայն, խնդրին հրատապ լուծում տալու փոխարեն, կամ ժամանակ է խնդրում գյուղացիներից, կամ ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ ստիպում է բացել փակ ճանապարհները:
Ռուսաստանի քաղաքներից առաջինը մայրաքաղաք Մոսկվայում են սկսել կիրառել մոնոկլոնալ վիրուսաչեզոքացուցիչ հակամարմինների խմբի նոր պատրաստուկները. առաջին հիվանդները դարձել են հղի կանայք:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 22.10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, 32-ամյա տղամարդուն հայտնաբերել և բերման են ենթարկել Մարաշի բաժանմունք:
«Խաղողի գնի մթերման թեմայով այսօր մթերող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի մթերման գինը սահմանել 130 դրամ, որի մասին մթերող գործարանները պարտավորվել են հայտարարություն կատարել»,- այս մասին սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը` անդրադառնալով խաղողի մթերման հետ կապված բողոքներին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտնել է, որ իր շրջապատում կորոնավիրուսով հիվանդացել է ոչ թե մեկ կամ երկու, այլ մի քանի տասնյակ մարդ։
Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի բնակիչ, խաղաղագործ Տոնական Կարապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Սուրեն Պապիկյանի երեկվա ելույթից հետո այսօր զանգահարել են խաղող մթերող մի քանի գործարան.
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12։47-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղում հայտնաբերվել է զինամթերք։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 16-ին դիտարկել են Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բիէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆի գլխավորած պատվիրակությանը։
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու ՍՊ ընկերության տարածքում քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում:
«Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք հասարակական տրանսպորտով չե՞ն երթևեկում, չե՞ն տեսնում նստարանների փոշին, կեղտը, երբ շարունակ խոսում են ախտահանման, պատվաստման մասին:
Վրաստանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսից 150 կիլոմետր) 25 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի 1-ին փողոցում՝ դպրոցի ճանապարհին, ամբարձիչը վրաերթի է ենթարկել 6-ամյա Անետա Խաչատրյանին, որը մահացել է:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։
«Ընտրություն կա: Խնդիրը չի գնում որևէ մեկին պատժելու մասին: Խնդիրը գնում է հետևյալի մասին: Մենք պետք է ապահովենք վարակի տարածման կանխարգելումը աշխատավայրերում, այդ թվում՝ և՛ բնակչության, և՛ աշխատավայրերում: Դրա համար կարգավորումը մտցված է և կա ընտրություն՝ կա՛մ մարդը թեստ է հանձնում, կա՛մ մարդը պատվաստվում է: Սա իր ընտրությունն է: Որը ուզում է, նա էլ կարող է ընտրել»:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
«Ոչ մի գործատու, համաձայն Աշխատանքային օրենսգրքի 132 հոդվածի, իրավունք չունի թեստի կամ պատվաստման դեպքում աշխատակցին ազատել աշխատանքից»,- «Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ, գործարար Աշոտ Բարսեղյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին: