Մահակներով, քարերով պաշտպանելու ենք մեր սեփականությունը. Ֆիրդուսիի բնակիչ
Կառավարության դիմաց հունիսի 8-ին բողոքի ակցիա էին իրականացրել Ֆիրդուսի թաղամասի բնակիչները: Նրանք լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ էին հայտնել երեկ իրենց հարցով տեղի ունեցած դատական նիստի մասին:
«Երեկ դատական նիստ ենք ունեցել, դժվարանում եմ դրան դատական նիստ ասել, ոնց որ փողոցի խոսակցություն լիներ: Դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացած լսում էր հայցվոր կողմին, ոնց որ նրանք էին ցուցումներ տալիս դատավորին, իսկ պատասխանող կողմին խոսք ընդհանրապես չէր տալիս, չէր թողնում խոսքն ավարտեին: Բազմաթիվ նկատողություններից հետո ասում եմ՝ ինչո՞ւ եք հայցվոր կողմին այդպես հիացած, ուշադիր լսում, իսկ պատասխանող կողմին անընդհատ լռեցնում: Պատասխանող կողմն ինչ արգումենտ, հստակ փաստարկ բերում էր, դատավորը ոնց որ չկարողանար ինքնուրույն ոչ մի որոշում կայացնել: Ասում էր՝ դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ: Ըստ երևույթին գնում զանգ էր կատարում, հարցնում՝ ի՞նչ ասեմ: Ասինք՝ ինչքա՞ն պետք է պատասխանող կողմին չլսեք, մյուս կողմին հիացած լսեք, ինքը տեղից ոնց որ շոու սարքեց: Իրեն մի պատճառ էր պետք, որպեսզի կարողանար դա սարքեր, դուրս գար: Ասաց՝ ոչ մի փաստարկ չեմ կարդալու և վճիռը կարդալու եմ ամսի 23-ին: Ասացինք՝ նման բան իրավունք չունեք անելու, թողեց գնաց»,- նիստի մասին լրագրողներին պատմել է Ֆիրդուսի բնակիչներից մեկը:
«Դատավորը նագլի պահվածքով ասում է՝ մեկ ա, ես անելու եմ: Ո՞նց ես անելու, մենք հիմա ժողովրդավարության բաստիոնում ենք ապրո՞ւմ, թե՞ դիկտատորական երկրում: Թույլ չենք տալու, պայքարելու ենք մինչև վերջ: Եթե մտցրել եք գերակա շահ, բայց դա արվում է մեկ հոգու համար: Էդ մի հոգին ինչ է ձեզ խոսք տվել, 100-ավոր սեփականատերերի ուզում եք անտուն սարքեք, մետրոն փակեք, մի հոգու շահի համա՞ր: Չենք հասկանում, ի՞նչ մոմենտ է, ի՞նչ է կատարվում: Առողջապահության, Քաղաքաշինության տեսչական մարմնին ասում ենք՝ եկեք, նայեք, թե այստեղ ինչ է կատարվում: Շենքը ցանցով պետք է փակված լիներ: Ոչ մի նորմ չեն պահում: Մեզ ասում են՝ լավ ենք անում, անելու ենք: Դե, մենք էլ ասում ենք՝ կտեսնեք, թե որ մեկս ինչ է անելու:
Եթե կառավարությունն այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետև, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Ու այդ ժամանակ հանկարծ մոտիկ չգաք, չասեք՝ էս մի հարցը օրենքով է, մյուսը՝ ոչ: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք մեր ձևով՝ մահակներով, քարերով պաշտպանելու ենք մեր սեփականությունը: Քաղաքապետարան ինչ հարցում անում ես, պատասխանը չի գալիս Տիգրան Մեծի 13, գալիս է Մանազկերտ: Այսինքն, ծախե՞լ եք մեր տունը: Մենք ուզում ենք, որ մեզ ընդունի, լսի և պատասխանի Նիկոլ Փաշինյանը»,- հավելեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչը՝ հավելելով, որ ավելի բան չեն ուզում, միայն նորմատիվները պահեն:
Մանրամասները՝ տեսանյութում