Բաժիններ՝

«Հարցաքննության չեն հրավիրել, երբ քննիչները դրա անհրաժեշտությունը տեսնեն, կներկայանամ ու կտամ բացատրություններ». Անահիտ Ավանեսյան

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Քովիդի գործով իրեն հարցաքննելու վերաբերյալ հարցին՝ ընդգծելով, որ այդ գործով իրեն հարցաքննության չեն կանչել։

«Ես մի քանի անգամ նշել եմ, որ հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ՝ տամ, կամ չտամ, երբ կարիքը կառաջանա, ես կտամ։ Ինձ հարցաքննության չեն հրավիրել, երբ քննիչները դրա անհրաժեշտությունը տեսնեն, դրա կարիքը առաջանա, իհարկե, ես կներկայանամ ու կտամ բացատրություններ»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը միաժամանակ ընդգծեց, որ իր գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, ներկայացրել է  կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող քաղաքականությունը, ինչի համար է գումարը ծախսվում, և այլն։

«Ինչ ունեմ ասելիք, ասում եմ հանրային կերպով»,- հավելեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է օրենքին, որ Հայաստանում բարձր պաշտոն զբաղեցնող անձինք բուժվելու են անվճար, մինչդեռ պատերազմում վիրավորում ստացած անձինք չեն կարողանում լուծել իրենց առողջական խնդիրները, Անահիտ Ավանեսյանը վստահեցրեց, որ 44-օրյա պատերազմի բոլոր մասնակիցները, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած բոլոր քաղաքացիները ստացել են ամբողջական բուժօգնություն Հայաստանում, եթե կարիք է եղել, բուժումը շարունակել են նաև արտասահմանում։

«Այո, կարծում եմ՝ երկրի առաջին դեմքերն օրենքով սահմանված կարգով և Հայաստան ժամանած բարձրաստիճան հյուրերը պետք է ունենան մինիմալ բժշկական օգնության կարիք՝ սա անվտանգային ու կարևոր երաշխիք է»,- եզրափակեց Անահիտ Ավանեսյանը։

Տեսանյութեր

Լրահոս