Բաժիններ՝

Արգելոց-թանգարանների տոմսերի գները թողնել նույնը տուրօպերատորների համար. ոլորտի ներկայացուցիչների ակնկալիքը

Արգելոց-թանգարանների տոմսերի գների թանկացումը դժգոհությունների առիթ է դարձել տուրիստականների համար։  Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ էր բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել։

«Այստեղ խոսքը միայն գների բարձրացման մասին չէ, այլ ընդհանուր քաղաքականության բացակայության։ Մենք պետք է ունենանք ընդհանուր քաղաքականություն։ Համոզված եմ, որ տոմսերի գների բարձրացումը բարի նպատակ է հետապնդում։ Մասնավորապես, բարձրացնել ծառայությունների որակը, ունենալ անհրաժեշտ ներդրումներ և այլն։ Մենք դեմ չենք, բայց դա կարելի է անել՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ, չվնասելով մյուս գործընկերներին։ Տուրիստական ընկերությունները փաթեթները վաճառում են մեկ տարի առաջ։ Եթե ժամանակին չեն տեղեկացնում, ապա հարվածում են կազմակերպված զբոսաշրջությանը։ Տուրիստականները չեն կարող իրենց գրպանից վճարել»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Ոլորտի ներկայացուցիչներն ակնկալում են վերանայել այս հարցը։ Որպես լուծում առաջարկում են գոնե այս տարի արգելոց-թանգարանների տոմսերի գները զբոսաշրջային օպերատորների համար մնան նույնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս