Այսօր առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում Առողջապահության նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարի՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, ըստ որի՝ պետական և մասնավոր բոլոր հիմնարկների աշխատակիցները կա՛մ պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, կա՛մ 14 օրը մեկ ներկայացնեն 72 ժամ վաղեմության ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հավաստող սերտիֆիկատ:
Եթե մի բանի մեջ պարտադրանք կա, դա արդեն կասկածելի է. պատվաստման դեմ ակցիայի մասնակից:
Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 9-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ձորը, 38-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ակցիայի վայրից ոստիկանները և կարմիր բերետավորները բերման էին ենթարկել 4 քաղաքացիների, իսկ թե ինչ հիմքով, ակցիայի մասնակիցները դժվարացան պատասխանել։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 50 դեպք, որից 4-ը` նախկինում կատարված։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Մարտի լույս 21-ի գիշերը Արագածոտնի մարզի Ուջան գյուղում գողություն էր եղել։ Ժամը 4.30-ից 5.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք լինգով բացել էին գյուղի խանութներից մեկի դուռն ու գողացել 600 հազար դրամը գերազանցող վճարային տերմինալը, որի մեջ 67 հազար 500 դրամ էր եղել։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.13-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել էր, որ ամուսինը ժամը 11.00-ին վիճել է հարևանի հետ, ապա դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պլանավորում է վերսկսել վիրուսի ծագման հետաքննությունը, որը դարձել է COVID-19-ի համավարակի պատճառ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը:
րեական հետախույզները սեպտեմբերի 24-ին կասկածվողին ներկայացրին բաժին, որտեղ պարզվեց, որ գողությունից հետո տղամարդը, փողը վերցնելով, պայուսակը նետել էր տուժողի տան հարակից տարածքը։
«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 30, 32, Կոմիտասի պողոտայի թիվ 31, 33, 33ա, 35, 35ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան առջև: Այս մասին հայտնում է «Արևելք»-ը:
Մարտակերտում հակառակորդի ահ ու սարսափ դարձած, թշնամուն տեխնիկայի և մարդկային ուժի մեծ կորուստներ պատճառած վաշտի զինվորները հիշում են՝ երբ պատերազմը սկսվել է, շատ չեն խառնվել, միանգամից կենտրոնացել ու անցել են գործի: Մեծ ուժ է տվել հատկապես վաշտի հրամանատար Մարգար Սարիբեկյանը, ում աչքերում վախի ոչ մի արտահայտություն չեն տեսել կռվի սկզբից մինչև վերջ:
Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:
Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։
168. am-ի հետ զրույցում ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Խաչատուր Գասպարյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքացուն տրվող հոգեբանական ազդակների համատեքստում իշխանությունները չպե՞տք է սեպտեմբերի 27-ը հայտարարեին կամ հիշատակեին՝ որպես համազգային սգո օր, և արդյո՞ք այս օրը Եռաբլուրում մեկ մարդու պես պետք է ներկա չլինեին ՀՀ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաները, միասնական այնպես, ինչպես Անկախության տոնի միջոցառման ժամանակ էին, պատասխանեց.
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով Տավուշում էր՝ ծանոթանալու Տավուշի բերդի պեղումների արդյունքներին և քննարկելու հետագա անելիքները։
Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը:
«Արցախը հիմա փորձում է իր վերքերը բուժել: Արցախում ապրող հայությունը, սակայն, զգում է, որ մենակ է, որովհետև հույս կամ հավատ չունենք Հայաստանի այսօրվա ղեկավարությունից, թե կարող են որևէ դրական բան անել Արցախի և արցախահայության համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց տարիներ առաջ ընտանիքով Ստեփանակերտում հաստատված սիրիահայ Հովիկ Ասմարյանը։
Դիվանագետ, ՀՀ նախագահի խորհրդական, թարգմանիչ, «Ազգ» թերթի հիմնադիրներից Համլետ Գասպարյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բարեկամներ և գործընկերներ։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի մարդասիրական և վերականգնողական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տուժած համայնքներին։ Այս մասին ասված է գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քրեակատարողական հիմնարկի աշխատակցին կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Զորամիավորումներում սեպտեմբերի 27-ին անցկացվել են միջոցառումներ՝ ի հիշատակ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցի։
Եռաբլուրը՝ այսօր
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց «Համակարգչային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ՝ CSIT-2021» 13-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երգիչ Հայկոյի ընկերները՝ Կամո Սեյրանյանը, ԳագԱ Ամատունին, Արսեն Գրիգորյանը, Ալլա Լևոնյանն ու Սյուզան Մագարյանը, քիչ առաջ հիվանդանոցի բակից ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնեցին, որ մի քանի օր հիվանդանոցում գտնվող Հայկոյի առողջական վիճակում կա դրական դինամիկա ու հակառակի մասին տեղեկությունները կեղծ են:
Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ: