Բաժիններ՝

Երիտասարդը փորձել էր գողանալ իր հսկողությանը հանձնված դիզվառելիքը

Ոստիկանության Անիի բաժնի քրեական հետախույզները և Շիրակի մարզի պարեկները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 11-ին, ժամը 03.40-ին, Երևան-Գյումրի ճանապարհի 92-րդ կմ հատվածի հարակից դաշտում հայտնաբերել, վստահված գույքը հափշտակելու փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և Անիի բաժին են տեղափոխել Մարալիկ քաղաքի 22-ամյա մի բնակչի:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում պահակ աշխատող երիտասարդը բաժնում հայտնել է, որ ընկերությանը պատկանող ասֆալտ հարթեցնող ինքնագլոր տեխնիկայի բաքից ռետինե խողովակով հանել էր 60 լիտր դիզվառելիք, պատրաստվում էր ևս 20 լիտր հանել, սակայն ոստիկանության ծառայողները ձերբակալել էին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930