Հակառեկորդային 2021թ․ Միքայել Մալխասյան
Պատմական ժողովրդագրության մասնագետ, ԵՊՀ դոցենտ Միքայել Մալխասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՌԴ ՆԳՆ միգրացիոն հարցերի գծով գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն` 2021 թ. գրանցվել է ՀՀ քաղաքացիների կողմից ՌԴ քաղաքացիություն ստանալու ռեկորդային ցուցանիշ` 46.931 մարդ։ Այդ ցուցանիշով զբաղեցրել ենք 4-րդ տեղը և զիջել միայն ճգնաժամային Ուկրաինային (375.989), Տաջիկստանին (103.681) և մի փոքր էլ Ղազախստանին (49.862)։ Ի դեպ, ռեկորդային միտումը շարունակվել է նաև 2022 թ. առաջին կիսամյակում` 22.136 (արդեն 3-րդ տեղ, իսկ տարեկան ցուցանիշը դեռ չի հրապարակվել)։
Համեմատության համար նշենք նախընթաց տարիների ցուցանիշները.
2016 թ.` 22.264 (5-րդ տեղ)
2017 թ.` 25.144 (4-րդ)
2018 թ.` 27.134 (4-րդ)
2019 թ.` 24.024 (4-րդ)
2020 թ.` 30.538 (4-րդ)
Իսկ զուգահեռ իրականությամբ ապրողները կշարունակեն խոսել երևակայական «զանգվածային հայրենադարձության» մասին։
#զուգահեռ_իրականություն»