Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությանը։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի անունով բաց նամակ են հղել ՀՀ Ազգային ժողովին, որում խնդրել են արդար դատաքննություն ապահովել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործով:
Տարկետում ունեցող ուսանողների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կսահմանվի 28 տարեկանը:
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Հուլիսի 7-ին, ժամը 02։51-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Նրանցից 6-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, վերջիններս ձերբակալվել են:
Այսօր հանդիպել եմ Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ` քննարկելու Հայաստանում արտադրական ներդրումներ անելու հնարավորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Մանասյանն ահազանգում է՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմացից անհետացել է կինոռեժիսոր, դերասան Ներսես Հովհաննիսյանի աստղի բրոնզե շրջանակը։ Նա հրապարակել է նաև լուսանկարներ՝ թե ինչպես էր այն մինչև գողությունը և գողությունից հետո։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության հետ ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Սևան քաղաքի բնակիչների կողմից զենքի գործադրմամբ առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքը: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, Սևան քաղաքի Գագարին թաղամասի բենզալցակայանի մոտակայքում կրակոցների և զինված անձանց առկայության վերաբերյալ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի հերթապահ […]
Հունիսի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ահազանգ ստացվեց գողության վերաբերյալ: Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնեց, որ երեկոյան ժամը 5-ից հինգն անց կես, երբ ինքը բացակայել է իր խանութից, անհայտ անձը դրամարկղից գողացել է 80 հազար դրամ:
Հուլիսի 2-ին «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում ստացվեց, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Առատաշեն գյուղի մի բնակիչ։
Այլ կերպ ասած՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» դատավորի դեր էր ստանձնել և ընտրողաբար փորձում էր ոչնչացնել այն լրատվամիջոցները, որոնք հանդես են գալիս օրվա իշխանությունների գործունեության նկատմամբ քննադատություններով։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 7-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 8-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մարգահովիտ, Լերմոնտովո, Գուգարք բնակավայրերի գազասպառողների, «ՎԱՀ ՎԱՍ», «Ռոբ և Կարեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Վարդանուշ» ՍՊԸ-ի պանրի գործարանի, «Ա.Ա.Բ Պրոեկտ» ՓԲԸ-ի ասֆալտի գործարանի, «Արգիշտի-1» ՍՊԸ-ի ասֆալտի գործարանի և հարակից այլ տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Նշված միջնորդությունը ներկայացնելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ պարոն Հովսեփյանը դեռևս մայիսի 30-ին վատառողջ լինելու հիմքով տեղափոխվել էր «Միքայելյան» բժշկական հաստատություն: Հունիսի 6-ին Աղվան Հովսեփյանը նաև վիրահատվել է, և նրա մոտ, ի թիվս այլնի, ախտորոշվել է նաև շաքարային դիաբետի 2-րդ տիպ, ինսուլինակախյալ, որը զուգորդված է պոլինևրոպատիայով: Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է տառապում շաքարային դիաբետով, ուղղակի այս պահին հիվանդությունը նրա մոտ ունի ծանր ընթացք:
Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Ազատյանի ծննդյան օրն է։ Արմանն այսօր կդառնար 22 տարեկան։
Փրկարարներն ու ոստիկանները վերելակի հորանում հայտնաբերել են տղամարդու դի և նրա մահը հաստատել է նաև նշված բժշկական կենտրոնի բժիշկը:
Կառավարության որոշմամբ` հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նոր նախագիծ, որը Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարևոր նախաձեռնություն է համարում՝ զեղչերի, ակցիաների հանդեպ մարդկանց հավատը վերականգնելու համար:
168.am-ի հետ զրույցում Քարակերտի բնակիչ Տոնական Կարապետյանը նախ ներկայացրեց իր 1 հեկտար այգու վրա կատարած աշխատանքներն ու ներդրած գումարը, ապա հարցրեց, թե ինչպե՞ս է բանկի գումարը վերադարձնելու:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։
Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-2 0մ/վ արագությամբ:
Հայաստանում վարորդն առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում սահմանված 100 հազար դրամ տուգանքի 75 տոկոսից կազատվի, եթե 24 ժամվա ընթացքում ներկայացնի ԱՊՊԱ պայմանագիր:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում հուլիսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է յոթ քաղաքացի. Նրանցից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հուլիսի 4-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, զուգակցված ծանր գանգուղեղային վնասվածքով միկվոհեմոռիա, կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 2021 թ. նոյեմբերին ծնված Տիգրան Մանուկյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից իրականացրած մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրվել է քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ժամանակ վնասվածքների չարձանագրման շարունակվող խնդրահարույց պրակտիկան:
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: