Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման գործընթացին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 12։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Որոշվել է թերթը թողարկել ամիսը մեկ անգամ ՝ 999 տպաքանակով ։ «Կռունկ»-ը հրատարակվում է հովանավորչական միջոցների հաշվին, ընթերցողների շրջանում տարածվում է անվճար:
Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ և Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Զաքար Քեշիշյանին։
Երևանի օրերի շրջանակում Գյումրիում նախաձեռնված ծրագիրը քաղաքի բնակիչներին ու հյուրերին երկու օր շարունակ հնարավորություն տվեց լիարժեքորեն վայելելու երևանյան մշակույթը:
Ժամը 01:30-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Վահրամ Հարությունյանի վարած Ford Transit մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ,59-ամյա Կարապետ Գրիգորյանի վարած MAZ մակնիշի կցորդիչով բեռնատարը: Վթարի հետևանքով Վ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 21-ամյա Հենրիկ Հակոբյանն ու 33-ամյա Արա Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Արագածոտնի մարզի Դավթաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ.
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6634 դեպք, մահացել է 34 մարդ; Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտնում է stopcoronavirus.rf պորտալը։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։
Մարտունու ոստիկանները հայտնաբերել են խնամքով թաքցրած թմրանյութ
Նոր Զելանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի հինգերորդ դեպքը: Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:
Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը բարձրանալիս 4 զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Մեզանից ամեն մեկը բարություն ասվածը տարբեր կերպ է պատկերացնում: Յուրաքանչյուրն ինքն է որոշում բարություն անելու իր կերպը: Բայց մեկ բան շատ հստակ է, մենք բարություն ենք անում, որովհետև այդ պահին մեր սրտում և մտքում աստվածային կամքն է տիրում:
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Էրոլ Ուսլուն՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Հուլիսի 17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել հասարակական կազմակերպություններից մեկի նախագահը և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի մի ճամբարից գողություն են արել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 2-ին բաժին է ներկայացել 46-ամյա Դավիթ Հ.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից Մոսկվայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը) մեղադրանքով:
Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,1 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 10,9 տոկոս։
«Զրո կովիդ» քաղաքականության շարունակություն և դեժավյուի սուր զգացում. Չինաստանի Սիչուան նահանգի Չենդու քաղաքի բնակիչները հարկադիր ինքնամեկուսացվել են այն բանից հետո, երբ 20 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում հինգշաբթի օրը գրանցվել է կորոնավիրուսի շուրջ 160 դեպք։
Տիկին Լաուրան ասաց, որ դիմել է Կառավարություն, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱԻՆ, ԱԱԾ, Հայաստանում ՌԴ և ԱՄՆ դեսպանատներ։ Սակայն իր քայլերից հետո այդ աղմուկը և ճնշումն ավելի են ավելացել։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ:
Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 32-ամյա Շավարշ Մ.-ն
Մի քանի ամիս է՝ ռեկտոր է, արդեն մի քանի անհասկանալի գործուղում է գնացել՝ մսխելով համալսարանի բյուջեն
Սեպտեմբերի 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։