
Ներկայացել են բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 1-ին Մալաթիայի բաժին է ներկայացել 32-ամյա Շավարշ Մ.-ն, որը 2021 թ. մարտի 5-ից ՌԴ Մոսկովյան մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 1-ին Հայաստան վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանում Աշտարակի բաժնի ծառայողներին է ներկայացել 42-ամյա Գրիգոր Վ.-ն, որը մարտի 15-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: