
Կլյուչևսկոյ հրաբուխը բարձրանալիս 4 զբոսաշրջիկ է մահացել

Կամչատկայի Կլյուչևսկոյ հրաբուխը բարձրանալիս 4 զբոսաշրջիկ է մահացել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
Նա նաև հայտնել է, որ խմբում եղել է 12 մարդ, որոնք Կամչատկա են ժամանել Ռուսաստանի տարբեր շրջաններից։