
Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 2-ին բաժին է ներկայացել 46-ամյա Դավիթ Հ.-ն, որը 2018 թ. հոկտեմբերի 17-ից Մոսկվայի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.1-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: