Բաժիններ՝

Դումանյանը հրահանգել է պայմանագիր չկնքել դոցենտ Սերժ Սրապիոնյանի հետ. ԵՊՀ-ում սպառնում են ազատ մտածող դասախոսներին զրկել դասաժամերից. «Փաստինֆո»

ԵՊՀ-ում ազատ խոսքի եւ արտահայտած տեսակետների համար երկարամյա դասախոսներին սպառնում են զրկել դասաժամերից: Հրանհանգը ԿԳՄՍ նախարար Դումանյանինն է:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը, նշելով, որ այս իշխանության համար ամենավտանգավորը իրապես գրագետ եւ կիրթ մարդիկ են։

Սերժ Սրապիոնյանի խոսքով, նախկինում չի եղել որեւէ դեպք, երբ կարծիքի համար իրեն հալածանքների ենթարկեն:

«Կանչել են իմ դեկանին եւ ամբիոնի վարիչին ու հանձնարարել են, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվի, ասել են՝ անձամբ խոսեք հետը, որ այլեւս չխոսի, մեր անունը չտա, չքննադատի։ Նախարարը անձամբ է հանձնարարել, որ ինձ հետ պայմանագիր չկնքեն եւ այդ նախարարն այն նախարարն է, որը հայերեն երկու բառ հոդաբաշխ կապակցել չգիտի, թո՛ղ նա ասի, թե այս 2 տարում ի՞նչ բան է արել, բացի քանդելուց։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը ինձ չի թելադրել , թե ես ինչ խոսեմ, հիմա մարդիկ թելադրում են եւ ինձ սպառնում՝ զրկել աշխատանքից, որը ընդամենը քառորդ դրույք աշխատանք է»,-մանրամասնեց Սրապիոնյանը։

Դոցենտի հետ, ի վերջո, պայմանագիր կնքվել է՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի դիմադրության արդյունքում, որոնք նշել են, որ բուհում Սրապիոնյանի փոխերն այլ մասնագետ չկա տվյալ շրջանը դասավանդելու համար։ Դումանյանը սպառնացել է՝ թող չխոսի, անուններ չտա։ Սերժ Սրապիոնյանի խոսքով, սա նշանակում է, որ ցանկացած պահի իշխանության թելադրանքով կարող են խզել պայմանագիրը, որովհետեւ բուհի հոգաբարձուների խոչհուրդն այդ հնարավորությունն ստեղծել է։ Սերժ Սրապիոնյանը շեշտեց՝ չի լռելու: Որպես մտավորական տեսնում է, թե ինչ է կատարվում երկրում: «Որեւէ մեկը ինձ հալածանքների չի ենթարկել դրա համար, թող չկարծեն, թե հիմա կարող են լռեցնել։ Ես ասում են այն, ինչ մտածում եմ՝ բանակը քանդեցին, հիմա էլ բուհերն են քանդում։ Ալիեւի թելադրելը, թե ինչ բանակ ունենանք եւ ինչ թվով, վկայում է այդ մասին։ Մարդը, որը կարծում է, որ իր սահմաններին իր զինվորը չպետք է պաշտպանի, այլ օտարները, քանդում է բանակը: Ես մտահոգ մտավորական եմ, որի աչքի առաջ քանդվում է պետությունը»,-ասաց նա:

Սրապիոնյանը նկատեց՝ պետհամալսարանում ինքն աշխատել է գործող ռեկտորի տարիքի չափ, 48 տարիների ընթացքում իր վարկանիշը ուսանողների շրջանում ամենաբարձրերից է եղել: «Այդ քառասուն քանի հազար դրամը ես հաճույքով կնվիրեմ ռեկտորին, որ իր տուրնեների համար հանկարծ նեղություն չքաշի։ Մի քանի ամիս է՝ ռեկտոր է, արդեն մի քանի անհասկանալի գործուղում է գնացել՝ մսխելով համալսարանի բյուջեն»:

Մանրամասները կարդացեք՝ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս