Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ի գիշերը և կեսօրից հետո, 23-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում այսօր առավոտյան քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա:
«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մայիսի 18-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եռաբլուր զինվորական պանթեոնում հայտնաբերվել է նռնակ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ։
Շտապօգնության բժշկին մարմնական վնասվածքներ պատճառած 49-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և խոստովանական բացատրություն տվել: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի մի հատվածի գազասպառողների, ժամը 09:00-18:00-ն` Գավառ քաղաքի բազմաբնակարան շենքերի, Ազատության, Դեմիրճյան, Զ.Անդրանիկի, Արծրունի եղբայրներ, Բոշնաղյան, Պետրովի, Նալբանդյան փողոցների, «Գավառի հաց» ԲԲԸ-ի, Հացառատ թաղամասի, Գանձակ, Ծաղկաշեն համայնքների գազասպառողների գազամատակարարումը:
Մայիսի 24-ի Երևանի ավագանու նիստում կքննարկվի Երևանի ենթակայության ներքո գտնվող մի շարք բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման հարցը:
Խծաբերդում գումարտակի հրամանատարի կողմից մարտադաշտն ինքնակամ լքելու, հրամանը չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը այսօր այց են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 7 բաժիններ, ինչպես նաև Արարատի մարզի Մասիս քաղաքի և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության բաժիններ.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով Երևանի ավագանին մայիսի 24-ի հերթական նիստում Երևան քաղաքի Ճառագայթային փողոցից մինչև Շահումյանի 7-րդ փողոց ձգվող հատվածը կանվանակոչի արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի անվամբ՝ «Արտաշես Քալանթարյան փողոց»։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Մայիսի 17-ի ցերեկը, 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Accor- ը՝ աշխարհի առաջատար հյուրանոցային խումբը և Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում կբացվի առաջին հյուրանոցը Mercure բրենդի ներքո:
Առավոտից մայրաքաղաքում տեղի ունեցած միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին մի շարք փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում 5-7 րոպեում բացվել են: Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:
Ավելի ուշ հանդես կգանք առավել մանրամասն տեղեկատվությամբ։
Դեռևս փետրվարի սկզբին ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի հարակից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության չցանկապատված գծահատվածից գողացել են մետաղական 100 կոնստրուկցիա:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Վախի երկու տեսակ կա: Մեկն ինքնավստահության բացակայությունն է, որը ձախողման է հանգեցնում:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 17-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 21-122 առանձնատների, Անկախության փողոցի մի հատվածի (ձախ) գազասպառողների գազամատակարարումը:
Գործադիրը հաստատել է Կառավարության օրակարգում որպես չզեկուցվող հարց ներառված Սուրեն և Հասմիկ Փահլևանյանների ներկայացրած՝ Երևան համայնքում բազմաֆունկցիոնալ բիզնես համալիրի կառուցման ներդրումային ծրագիրը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պետք է քննարկվեր Փաշինյանի առաջարկած 6 կետերը, որոնք կարծես Ադրբեջանի ԱԳՆ-ի չորրորդական կարգի աշխատողն էր գրել:
Առողջապահության նախարարությունը հերքել է համացանցում տարածվող լուրերը, թե հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում` բացօթյա, ծխելու մասին արգելքը հանվելու է:
Մարտի 11-ին Արմավիրի մարզի Գայ գյուղում բնակարանային գողություն էր կատարվել: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր:
ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի ղեկավարությամբ մայիսի 17-21-ն անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ պայմանական հակառակորդի ագրեսիայի սպառնալիքի պայմաններում առկա ուժերով և միջոցներով պաշտպանողական օպերացիայի նախապատրաստման ու վարման թեմայով։
Մայիսի 16-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 17-ին, 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Առևտրի և ծառայությունների վարչության հասարակական կարգի պահպանության ծառայությունից Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեցին, որ բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 16 արձանագրություն, հարուցվել է 93 վարչական վարույթ: