Երևանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանն այսօր ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց «Երևան քաղաքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի N 497-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը:
Սկանդինավիայի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` մայիսի 24-ի երեկոյան ժամերին և 24-ի լույս 25-ի գիշերը հանրապետության առանձին լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն:
«Ինչո՞ւ քաղաքապետը չկա: Շատ վատ է, որ այսօր նա դահլիճում չէ, որովհետև ավելի ադեկվատ է մոտենում, երբ հարցին առաջարկություն է լինում»,- խոսքն ուղղելով Երևանի ավագանու նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին՝ ասաց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:
Ցեղասպանության թանգարանի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, ով 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Խանումյանի քույրն է, ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով․ «Այս տղային լուսանկարել եմ ապիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Իրեն նկատեցի հենց թանգարան մտնելուց․ տարբերվում էր հարյուրավոր այցելուներից՝ Հայոց Եռագույնն ուսերին փաթաթած՝ շուրջ 2․5 ժամ շրջում էր թանգարանում ու ուշադիր կարդում բոլոր բացատրագրերն ու տեքստերը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Մայիսի 11-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել է մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ին կանայք բերման են ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմնին։ 42-ամյա կինը ստորագրությամբ բաց է թողնվել, մյուսը՝ ձերբակալվել:
ԱՆ ՔԿՀ-ից հայտնում են, որ 2022 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում կոնֆետների մեջ հայտնաբերել են ընդհանուր 2,12 գրամ քաշով, սուր հոտով, սև, կասկածելի զանգված:
Մարտի 9-ին ոստիկանության Արտաշատի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի տներից մեկի դուռը կոտրված է, և հեռուստացույցը չկա: Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը:
Նմանատիպ դեպքերի վերաբերյալ մի քանի հաղորդում է ստացվել ոստիկանության բաժիններում։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ։
Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 24-ին ժամը 10:00-17:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1, 1/1, 1/2 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
«Մայիսի 20-ից սկսած՝ Երևանի պետական կամերային թատրոնը բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգում է»,- այս մասին ասվում է մայիսի 16-ին թատրոնի ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ:
Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ:
Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 75 մմ տրամաչափի հրետանային արկ է․ ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հրաձգարան՝ հետագա ոչնչացման։
Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի:
Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է վարձով բնակարանների թանկացման դեմ ստորագրահավաք սկսելու և կառավարությանը դիմելու հարցը։ Կառավարությանը ցանկանում են դիմել՝ պահանջելով ստեղծելով այնպիսի պայմաններ, որպեսզի հնարավոր լինի օգտվել մատչելի վարձով բնակարաններից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Երևանում մայիսի 23-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով մի քանի վարչական շրջաններում վնասվել են շինություններ, տրանսպորտային միջոցներ:
Շուրջ 1 շաբաթ է` Արաբկիր վարչական շրջանում՝ հատկապես Հրաչյա Քոչար և Սունդուկյան փողոցների որոշ հատվածներում, անկանոն ջրանջատումներ են լինում։ Բնակիչները դժգոհում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ից իրենց հարցերին լիարժեք պատասխան չեն տալիս, թե կոնկրետ ինչի՞ հետևանքով են անջատումները, կամ ինչո՞ւ այդ մասին նախապես չի հայտարարվում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրի քաղաքի 42-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով ձերբակալվել է ամուսինը:
«Պոլիկլինիկաների մասով մենք երևի բավականին ժամանակ ենք կորցրել, բայց, այնուամենայնիվ, սկսել ենք փոփոխությունները, և ամենակարևորն այն է, որ նաև շենքային պայմանները բարելավենք, որպեսզի քաղաքացիներին, բացի տեղեկանք տալուց, ծառայություններ մատուցենք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Մայիսի 23-ին, ժամը 08։33-ից Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսվել են․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու օպերատիվ խումբ։
Ուրեմն ինձ տալիս եք ցուցակները, որտեղ վերելակ ենք դնում, կտուր վերանորոգում. Քաղաքապետ:
Մայիսի 27-ին Արցախի դպրոցներում կհնչի «Վերջին զանգ»-ը։
49-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
Երևանում մեկ շաբաթում արձանագրվել են աղիքային վարակի, մակաբուծության հիվանդությունների դեպքեր։
«Ծիծեռնակաբերդի խճուղում ճանապարհահատվածի փլուզման պատճառով վնասվել է նաև 200 գծամետր խողովակաշարը»,- այս մասին քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի Ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը՝ հավելելով, որ Դավիթ Բեկ փողոցում էլ քարհանքի շահագործման ընթացքում մոտ 100 գծամետր խողովակ է վնասվել:
Ի՞նչ եղանակ է սպասվում այս շաբաթ։