
Կոտայքում ոսկու վերամշակման արտադրամաս են թալանել

Կոտայքի մարզում թալանել են «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ին պատկանող ոսկու վերամշակման արտադրամասը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Երևանի բնակիչ 41-ամյա Համբարձում Հ․-ն զանգել է ՆԳՆ-ի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ հոկտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 29-ը ժ.11.30-ն ընկած ժամանակահատվածում դարպասի փականը կոտրելու միջոցով մուտք են գործել Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի ավտոպարկ կոչվող տարածքում գտնվող ոսկու վերամշակման չգործող արտադրամաս և խոշոր չափի գողություն կատարել։
Արտադրամասում տեղադրված սարքավորումների վրայից գողացել են տարբեր չափերի ու հզորությունների 44 հատ էլեկտրական շարժիչներ, 4 հատ էլեկտրական հոսանքի վահանակներ և պարկերով ոսկու չմշակված հումք՝ պատճառելով գույքային վնաս։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ Կոտայքի մարզային քննչական վարչությունում, որտեղ էլ պետք է պարզեն, թե ինչքան նյութական վնաս է պատճառվել գործարանին։