24-ամյա Աշոտ Հ.-ն հայտնաբերվել է սահմանային անցակետում
Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել և Արարատի բաժին է տեղափոխվել 24-ամյա Աշոտ Հ.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: