Բաժիններ՝

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, 6 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացել է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 65-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Գ․, ծնված 1968 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ա․ Ղ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Պ․-ն (ծնված 1968 թ․), Ս․ Խ․-ն (ծնված 1999 թ․), Լ․ Պ․-ն (ծնված 1940 թ․), Ա․ Ե․-ն (ծնված 1992 թ․), Ի․ Խ․-ն (ծնված 2002 թ․) և Վ․ Ղ․-ն (ծնված 1995 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները Ա. Ղ․-ին և «Ford» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ․ Ա․-ին (ծնված 1950 թ․) պատգարակել են դեպի շտապօգնության ավտոմեքենա․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները փակել են «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս