Բաժիններ՝

Թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքն են բացահայտել

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ իրացնելով ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները, հոկտեմբերի 24-ին Արմավիրի շուկայի տարածքում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել Սարդարապատ գյուղի 60-ամյա մի բնակչի, իսկ նրա վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են բաժնի պահպանվող հատուկ տարածք:

60-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակե գլանակ և մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերված զանգվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու բնակության հասցեում զննություն է կատարվել: Հայտնաբերվել են 3,17 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ, մոտ 6 գրամ կանեփանման զանգված, պոլիէթիլենային տոպրակ՝ 430 գրամից ավելի կանեփանման զանգվածով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս