Բաժիններ՝

ԲԴԽ նիստին լրագրողների գործունեության սահմանափակումների առնչությամբ ՄԻՊ-ը ուսումնասիրություններ է իրականացրել

Բարձրագույն դատական խորհրդի՝ 2023 թվականի հուլիսի 3-ի նիստին լրագրողների մասնագիտական գործունեության առերեվույթ սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ դատական վարույթին չմիջամտելու սկզբունքի պահպանմամբ։

Լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն՝ սույն թվականի հուլիսի 3-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի դռնփակ քննության արդյունքով որոշումը հրապարակելու դռնբաց նիստ, որին արգելվել է լրագրողների մուտքը նիստերի դահլիճ։ Միևնույն ժամանակ, Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում լրագրողների համար առանձնացվել է առանձին սենյակ՝ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակումը դիտելու նպատակով։

Հրապարակումների և միջազգային փորձի ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում վեր են հանվել խնդիրներ, որոնց հաղթահարման նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվում են առաջարկություններ։ Ամբողջական փաթեթին ծանոթանալու համար սեղմեք այստեղ։

Պաշտպանը հատուկ ընդգծում է. դատական իշխանություն – լրագրող փոխգործակցության պատշաճ մշակույթի առկայության պայմաններում է միայն հնարավոր լիարժեքորեն երաշխավորել դատական իշխանության գործունեության թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականությունը, լրագրողական գործունեության անխոչընդոտ իրականացումն ու պետական մարմինների բնականոն գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս