![](/banners/BeFunky-design.jpg)
Մահացել է Սուրիկ Կոստանյանը
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/օօ.jpg)
70 տարեկանում մահացել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը։ Նա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրն է։
Սուրիկ Կոստանյանը երկար տարիներ դատավոր է աշխատել, եղել է Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ։
Հոգեհանգիստը, ըստ ամենայնի, տեղի կունենա կիրակի օրը։
168.am-ը ցավակցում է Կոստանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին։