Բաժիններ՝

Երևանի 9 պոլիկլինիկաներում էլեկտրոնային համակարգով կհերթագրվեն

Երևանյան պոլիկլինիկաներում բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր։ Պիլոտային այս ծրագրի մեկնարկը տրվել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայից: Մինչև տարեվերջ գործընթացը կիրականացվի բոլոր համաբուժարաններում:

«Արմեդ»-ի նաև հեռախոսազանգի միջոցով հերթագրվող քաղաքացիներն իրենց ժամին մոտենում են պոլիկլինիկա, ստանում համապատասխան կտրոնն ու համակարգով հետևում հերթը հասնելու ընթացքին:

Նոր համակարգը ոչ միայն հնարավորություն է տալիս արագ սպասարկել քաղաքացիներին, նաև բժիշկների ու բուժհաստատության աշխատանքն է առավել կանոնակարգված դարձնում:

Երևանում առողջապահության ոլորտում նախաձեռնված բարեփոխումները լինելու են շարունակական: Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը:

 

🔷 Բնակիչների սպասարկումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով երևանյան 9 պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։

🔷 Մինչև տարեվերջ էլեկտրոնային համակարգը կներդրվի բոլոր պոլիկլինիկաներում:

🔷 Համայնքն այսօր արդեն քայլեր է ձեռնարկում էլեկտրոնային դարձնել նաև բժշկական ամբուլատոր քարտերն ու դեղատոմսերի դուրսգրումը:

Հետևեք մեզ նաև տելեգրամում➡️ https://t.me/yerevanmunicipality

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Friday, July 28, 2023

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս