Մարտի 9-ին Երևանի բնակիչ, 31-ամյա տղամարդը ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 16.40-ի սահմաններում ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությանը պատկանող և իր կողմից շահագործվող «Ֆոլքսվագենի» դուռը չպարզված հանգամանքներում բացել ու սրահի խցիկը կոտրելով՝ գողացել են ներկրված ավտոմեքենաների մաքսավճարի համար նախատեսված 10 միլիոն 300 000 դրամը: «Ֆոլքսվագենը» կայանված էր Գյումրիի Հյուսիսային մաքսատան տարածքում։
ԵՊՀ հանրային կապերի և մարքետինգի վարչության ղեկավար Ազնիվ Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը՝ հայտնեց. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներից մի քանիսի առաջարկով աշխատավարձերի գոյացման գործակիցներ են սահմանվել ԵՊՀ բոլոր աշխատողների համար։ Արդյունքում՝ տեղի են ունեցել նաև աշխատավարձերի փոփոխություններ։ Որոշումն ընդունվել է»:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև՝ Չինաստանի դեսպանատան գազամատակարարումը:
Վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել 7-րդ հարկի վերելակից և հայտնվել հորանում:
Տիկին Իրինային, Նանային և Գոհարին մինչև 2020 թվականի մարտ ամիսն ամեն հինգշաբթի՝ Կառավարության նիստի օրերին, պարտադիր հանդիպում էինք Կառավարության շենքի մոտ՝ ձեռքներին իրենց մահացած կամ սպանված որդիների լուսանկարները։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրությանն առավելապես «Ռ. Քոչարյանը և մյուսները» վերտառությամբ հայտնի գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Հրազդանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է «Կալաշնիկովի» գնդացիր և ռազմամթերք։ Հրազդանի մի բնակիչ էլ կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու հրացանը, որը ձևափոխված էր ատրճանակի, նաև՝ ռազմամթերք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
168.am-ը զրուցել է Նաիրա Տերտերյանի փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ, ով ներկայացրել է քրեական գործերի հարուցման հիմքերը, Մհեր Տերտերյանի՝ իր կնոջից ամուսնալուծվելու մոտիվները, և այն, թե ինչու գործը տեղից չի շարժվում:
Մարտի 15-ին, ժամերի տարբերությամբ, հիվանդանոցից ոստիկանություն ահազանգեր էին ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել Քաղսի գյուղի բնակիչներ 36 և 27 տարեկան տղամարդիկ։ Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ տուժողները վնասվածքները ստացել են Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կիլոմետրին գտնվող հացատանը:
Հարգելի լրատվամիջոց, դիմում եմ բոլոր՝ թե դիմադիր, թե ընդդիմադիր լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին (եթե իսկապես կան նման մարդիկ) և խնդրում եմ SOS հնչեցնել, որովհետև ծայրահեղ կերպով վտանգված է իմ կյանքի իրավունքը: ԴԱՀԿ ծառայությունը որոշում է կայացրել ապրիլի 4-ին ինձ վտարել իմ ընտանիքին պատկանող նորակառույց տնից՝ հիմք ընդունելով իբր օրինական ուժի մեջ մտած վճիռը: Վճռի օրինականության մասին ինքներդ դատեք, քանի որ նրա հիմքում դրված է կեղծ վկայականը:
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, մարտի 23-ին Վարդանանց փողոցից և Մաշտոցի պողոտայից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 4 տղամարդու։
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոցն իր հետազոտական խմբով մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 1 ավագ դպրոցում կազմակերպված «Սասնա ծռեր»-ը՝ որպես գոյի բանաձեւ», աշակերտական հանրապետական գիտաժողովին։
Այսօր գործադիրը հերթական նիստում, ի թիվս չզեկուցվող այլ հարցերի, թույլատրեց ՀՀ Ոստիկանությանն առանց մրցույթի 564 մլն 289 հազար դրամի գնում կատարել:
Ապրիլի 1-ին՝ ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք:
Մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
168.am-ին դիմած ուրասարցիների խոսքով, եթե գոնե գյուղում գազ լիներ, առանց էլեկտրաէներգիայի մի կերպ կկարողանային դժվարությունը հաղթահարել, բայց հիմա ո՛չ գազ ունեն, ո՛չ լույս, ու չգիտեն՝ ինչպես է խնդիրը լուծվելու։
Երևանի Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Մարտի 28-ին 92 տարեկան հասակում կյանքից հեռացել է պրոֆ․ Հրանտ Թովմասյանը, ով Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) և ընդհանրապես հայ աստղագիտության ճանաչված դեմքերից մեկն էր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանից:
Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն։
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացմամբ պայմանավորված՝ ապրիլի 2-ին, 3-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում:
Transavia ավիաընկերությունը 2022 թվականի ապրիլի 23-ից մեկնարկելու է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
Չգիտեմ՝ ինչքան է շարունակվելու այս ամենը. ինչ են ուզում վարչապետն ու իր տիկինը մեզանից, որ ամենաթանկն ենք տվել, կորցրել մեր զավակներին, մնացել ցավի ճիրաններում, չգիտենք՝ ինչպես դիմակայենք բացվող ամեն օրվան, ինչպես չխելագարվենք զարհուրելի հիշողություններից, որ դաջվել է մեր ուղեղում՝ մեր զավակների մասունքները փնտրելու դաժանագույն տեսարաններից…
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
2021թ. ընթացքում արձանագրվել է ազդարարման համակարգով ստացված ազդարարումների թվի նվազում, սակայն զգալիորեն աճել է ազդարարումների հիման վրա քրեական գործերի հարուցման տեսակարար կշիռը։
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները մարտի 29-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման են ենթարկել Մերաբի Ջ.-ին:
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տեսախցիկներն արձանագրել են Կովկասյան հովազի առկայությունը:
Մարտի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի տներից մեկի պատուհանը, մտել ներս, սենյակները տակնուվրա անելուց հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել:
Գիշերային շրջայցի արդյունքում հերթական բացահայտումն են արել Սևանի ոստիկանները: Մարտի 25-ին, առավոտյան ժամը 5.45-ին, Սևան քաղաքի Խաղաղության փողոցի շենքերից մեկի բակից բերման են ենթարկել հրազդանցի երկու երիտասարդի` «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: