Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ավետման տոնի առթիվ:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի առաջնորդությամբ սույն թվականի ապրիլի 1–3-ը տեղի ունեցավ ՀԵՀԵՄ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային ֆորումը: ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կազմակերպած ֆորումին հրավիրված էին մասնակցելու Եգիպտոսի Հայոց թեմի, Իրաքի Հայոց թեմի, Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանների ակտիվիստ երիտասարդները: Ֆորումը հյուրընկալեց Եգիպտոսի Հայոց թեմը՝ օրհնությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Մեթամֆետամին էր հայտնաբերվել նաև նույն օրը Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաներից բերման ենթարկված 25 և 31 տարեկան երկու կանանց մոտ։
Ապրիլի 3-ի լուսադեմին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանների ու ՊՊԾ դասակի ոստիկանների աչալուրջ ծառայության արդյունքում գողության դեպք բացահայտվեց:
Մարտի 25-ին ոստիկանության Կենտրոնական բաժնից «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին խարդախության վերաբերյալ նյութեր էին ստացվել։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ ազգաբնակչության 35 տոկոսը չի ստանում բավարար չափով կալորիա և 1/3-ն այսօր բախվում է ոչ բավարար քանակությամբ սնունդ ունենալու խնդրին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Սևակ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Ոստիկանության Հրազդանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ՝ 46, 55 և 56 տարեկան, հանրապետության տարբեր մարզերում գողություններ են անում: Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեին, որ փետրվարի 28-ին Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի շենքերից մեկում կատարված բնակարանային գողության փորձը նրանց ձեռքի գործն էր. այդ դեպքով մարտի 2-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, ապա հարուցվել էր քրեական գործ:
Ապրիլի 4-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները, կաշառք տալու կասկածանքով, Շահումյան փողոցից բաժին բերման են ենթարկել 43-ամյա մի տղամարդու։
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ապրլի 7-ի միջոցառմանը զոհված զինծառայողների մայրերի, քույրերի, այրիների ներկայությունն ապահովելու համար գործի է դրել պետական ապարատը։
Դեպքը Տավուշի մարզում էր եղել՝ մարտի 26-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Բնակարանագողը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Բերդավան գյուղի տներից մեկի պատուհանը, սենյակները տակնուվրա արել, բայց ոչինչ չգողանալով՝ հեռացել էր:
Երևանի քաղաքապետի որոշմամբ ճարտարապետության բնագավառում ունեցած ձեռքբերումների և ներդրած նշանակալի ավանդի համար ճարտարապետ Հրաչյա Գասպարյանին շնորհվել է «Երևան քաղաքի պատվավոր շինարար» կոչումը։
Երվանդ Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել է ապրիլի 7-ին կայանալիք խնջույքին զոհված զինծառայողների մայրերին հրավիրելու հետ կապված քննարկումներին։
Սրտաբանության ինստիտուտի տնօրեն Պարունակ Զելվեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Հարգելի ընկերներ և գործընկերներ, տեղեկացնում եմ, որ այսօր որոշում եմ կայացրել ինձ ազատել «ադմինիստրատիվ ծանրաբեռնվածությունից». Սրտաբանության ինստիտուտի տնօրենի պարտականություններից ինձ ազատելու դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետին:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները, միս-մսեղիքի իրացման ցանցում անցկացվող խստացված ստուգումների շրջանակում, վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Լոռու մարզի մի շարք համայնքներում:
Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 7-ին հերթական միջոցառումն է պլանավորել, և 1 շաբաթից ավելի է՝ զոհված տղաների մայրերին, քույրերին հրավերներ են ուղարկվում։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ այնտեղ են հուղարկավորված քաղաքական գործչի բարեկամները:
Ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Նկարչի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 6-ին:
ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է, գրումէ ՏԱՍՍ-ը:
Վերջերս շրջանառության մեջ են հայտնվել մեծ քանակությամբ չգրանցված դեղեր։ Այս հանգամանքը լի է հանրային առողջության համար բազմաթիվ ռիսկերով։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը հայտնաբերել է ապրիլի 3-ին Աճանան գետը նետված քաղաքացու դին:
Գյումրիում շենքերի վրա «Տելեգրամ» ալիքների հասցեների գրությունների հայտնվելու փաստով Շիրակի մարզի դատախազությունը նյութեր է նախապատրաստում:
Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422610-ի: