
Պարգև Պ.-ն Թալինում հայտնաբերվել և կալանավորվել է

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում նոյեմբերի 12-ին Թալին քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 31-ամյա Պարգև Պ.-ն: Նա 2021 թ. հունիսի 11-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ (Շորթումը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: