Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։51-ին։ Թղթի արտադրամասում այրվել է մոտ 500-600 տոննա թղթի արտադրության հումք։
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ դատախազությունը 2021թ. ընթացքում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության բնագավառում կատարել է մեծաքանակ ստուգումներ և ուսումնասիրություններ: Դրանք վերաբերել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվող անձանց պահման պատշաճ պայմանների, առողջության պահպանման, արտաքին հաղորդակցության ապահովման իրավունքների պաշտպանությանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
«Խնդրի հետ կապված՝ նամակ ենք գրել նաև նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին, բայց ստացել ենք նույնաբովանդակ պատասխան, որը ստանում ենք բոլորից, այն է՝ դա համալսարանի որոշումն է: Սակայն մենք չենք հանձնվում, փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի ղեկավարությունը փոխի որոշումը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Քրիստինեն:
Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ:
Արդյունքները կհայտարարվեն մայիսի 8-ին։
Ապրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:
Հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային մակագրման համակարգի վերագործարկմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Առնվազն երկու ռուս զինծառայող է մահացել, ևս 28-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում այն բանից հետո, երբ Ուկրաինայի Խարկովի մարզի Իզյումսկի շրջանի բնակիչները նրանց համար թունավոր կարկանդակ են պատրաստել։ Այս մասին, ինչպես գրում է meduza.io կայքը, հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Այսօր մահացել է հայտի բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, կենսաբանական գիտությունների թեկնածու, աշխարհագրական գիտությունների դոկտոր, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, Երևանի պատվավոր քաղաքացի Կարինե Դանիելյանը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով
Օրերս «Եռաբլուր»-ում հանդիպեցինք տարեց մի կնոջ՝ Սիրուն Կնյազյանին, որը որդու շիրմաքարի մոտ մաքրություն էր անում։ 168.am-ի հետ զրույցում տիկին Սիրունն ասաց, որ 4 երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Դավիթն իր կրտսեր որդին էր՝ երեխաներից ամենափոքրը, Արցախում է զոհվել՝ 1994 թվականին։
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից 2021թ. ուսումնասիրվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար պետության հաշվին անհրաժեշտ սննդով ապահովված լինելու, ՀՀ կառավարության կողմից սահմանված օրական միջին չափաբաժիններով սնունդ հատկացնելու ընդհանուր վիճակը:
Ապրիլի 1-ին, ժամը 21.20-ին, Երևանի Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի. «Միցուբիշիի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Այսօր ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) նախաձեռնությամբ մեկնարկեց «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը, որի նպատակն էր գործընկերներին տեղեկացնել ծրագրի հաջող մեկնարկի մասին և քննարկել հետագա աշխատանքները։
Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ:
Կոտայքի մարզում, այսօր, ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 06։30-ից 07-ն ընկած ժամանակահատվածում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Շիրազ Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր գեղի ավտոճանապարհի Նոր Գեղի գյուղի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել քարերի վրա, մասամբ վնասելով նաև բնակչի տան ցանցե ցանկապատը։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 29․1 հա։
Ապրիլի 4-ին, ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Անցած տարվա հունիսի 8-ին Սևան քաղաքի 19-ամյա բնակիչը, իրեն ուղեկցող մի տղամարդու հետ, Շահումյան փողոցում վիճել, ապա կտրող-ծակող առարկայով ծանր մարմնական վնասվածքներ էր պատճառել 4 հոգու։
Հիշենք մի պարզ ճշմարտություն, Աստված երբեք ու երբեք չի դավաճանում մեզ, այդ մե՛նք ենք դավաճանում Աստծուն՝ մեր վարքով ու մտքերով։
Փրկարարները գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Այսօր՝ ապրիլի առաջին կիրակին նշվում է, որպես երկրաբանի օր։ Այն իմ առաջին և սիրելի մասնագիտական տոնն է։ Մասնագիտություն, որին դեպքերի բերումով ես դավաճանեցի։
Փարիզին մերձակա Լե Լիլա քաղաքում ապրիլի 2-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:
Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մոն դը Մարսանի քաղաքապետարանում: Մինչ հուշագրի ստորագրումը՝ կողմերը խոսեցին երկու քաղաքների միջև մինչ այս եղած կապերի, հուշագրի ստորագրումից հետո համագործակցային ծրագրերի, դրանց շրջնակներում անհրաժեշտ աշխատանքների մասին: