Սեպտեմբերի 16-18-ին կեսօրից հետո` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
«Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 88 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Մեզ ասում են՝ չեք կարողանում, ազատվեք. այո, 35 000 ուսուցիչ պատրաստ է ազատման դիմում գրել. Շողիկ Բաբայան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։40-ին, Գավառի քաղաքապետարանի մոտ, Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «Քրայսլեր» մակնիշի մի մեքենա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է օտարերկրացիներից կազմված կայուն կազմակերպված հանցավոր խմբի կողմից, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ դեռևս 2016 թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, ապա ՀՀ ՔԿ-ին փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ-ում մատների վրա կգտնեք 400 000 դրամ ստացող ուսուցիչների. սուտ պոպուլիզմ է. Լիլիթ Գալստյան
Այստեղ ներկա ամեն ուսուցիչ ներկայացնում է 30 ուսուցչի. նախաձեռնող խմբի անդամ
Վարչապետը գնում է գոմ, խոսում է ուսուցիչների ատեստավորումից. չի հասկանում. պատմության ուսուցիչ
Մեզ դարձրել են ցածրակարգ խավ, վերացնում են ուսուցիչ դառնալու երազանքը. ուսուցիչ
Տեսողական խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում վերացրել են ակնաբույժի հաստիքը. Առինջի դպրոցի մանկավարժ
Դասղեկների վճարն իջել է 15%-ով, գրավոր աշխատանքները չեն վճարվում, զգալի գումար ենք կորցնում. մանկավարժ
Ձմեռային զորակոչին կմասնակցեն նաև իգական սեռի քաղաքացիներ
Մայրենի լեզուն շատ ցածր, անհարգալից իրավիճակում է գտնվում դպրոցում. մանկավարժ
Կամավոր ատեստավորման հարցերը կազմել են կրթությունից հեռու մարդիկ. ուսուցիչ
Ուսուցիչը փորձադաշտ չէ. Արմինե Ենոքյան
Ամեն ինչ անում են՝ ուսուցիչները հիասթափվեն. Բողոքի ակցիա կառավարության մոտ՝ ՈւՂԻՂ
Ազգային ժողովում դարձյալ վերանորոգումների շրջան է, հիմնովին «ռեմոնտ» է արվել եւ նորագույն սարքավորմամբ համալրվել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի դահլիճը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում դժգոհություն է հասունացել․ աշխատակիցները նեղսրտել են, որ ընկերությունում տարիներ շարունակ գործող ավանդույթներն ու կարգերը չեն պահպանվում:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել հանցավոր խմբի անդամներից 3-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 1 անձի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։23-ին, մարվել՝ 06։59-ին։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Կատարվում է քննություն:
Առանց խափանման միջոցի:
Երասխի մետալուրգիական գործարանը, որի ուղղությամբ ադրբեջանցիները պարբերաբար կրակ են բացում (և ինչից պաշտպանվելու համար ԱՄՆ դրոշ էր տեղադրվել․․), տեղափոխվում է այլ վայր։
Խաչելությունը հին աշխարհի հայտնագործած ամենաանմարդկային պատիժներից մեկն էր: Այն համարվում էր անպատվաբեր վախճան: Հռոմեական կայսրության սահմաններում սովորաբար խաչ էին հանում ապստամբ բարբարոսներին, ամենանողկալի ոճիր գործածներին, ստրուկներին:
Վեներա Ա.-ն ներկայացվել Է հետախուզումը նախաձեռնող մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք: