Բաժիններ՝

«Վիվառո մեդիա»-ն հաղթել է «Հուսաբեր»-ին և ստացել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա. ՀՌՀ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են հանրապետական սփռման մրցույթի մասնակիցներին:

Վարկանիշային քվեարկության արդյունքում՝ մասնակցության համար հայտ ներկայացրած «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերությունը ստացել է 51, իսկ «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 73 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՎԻՎԱՌՈ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս