Բաժիններ՝

Գագիկ Ծ.-ն հայտնաբերվել է «Չալաբ» կոչվող հանդամասում

Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս ոստիկանության Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 13-ին, ժամը 13.45-ին, Լոռու մարզի Փամբակ համայնքի Բազում բնակավայրի «Չալաբ» կոչվող հանդամասից ոստիկանության Գուգարքի բաժին է տեղափոխվել հուլիսի 17-ից ՌԴ ՆԳՆ Սամարայի մարզի ՆԳԳՎ Կոմսոմոլսկի շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասի (Կեղծ փաստաթղթերի, պետական պարգևների, դրոշմանիշների արտադրությունը, բլանկների կեղծումը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1993 թ. ծնված Գագիկ Ծ.-ն:

Առանց խափանման միջոցի:

Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնող մարմնին և Լոռու մարզի դատախազություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս