
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարման կարգը

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարման կարգը։ Երևանում ավտոկայանատեղիի տեղական տուրքի վճարումն իրականացվում է 3 եղանակով՝ SMS հաղորդագրությամբ
«Ա» գոտի 1045 համարին / 300 դրամ 1 ժամի համար
«Բ» գոտի 5045 համարին / 200 դրամ 1 ժամի համար
Եթե վճարումը կատարվում է հաղորդագրությամբ, տրանսպորտային միջոցի պետհամարանիշը լրացվում է SMS հաղորդագրության դաշտում:
Բանկային և վճարահաշվարկային կազմակերպությունների միջոցով վճարումը կատարվում է հաշվեհամարին փոխանցմամբ՝ նպատակ դաշտում նշվում է տրանսպորտային միջոցի պետհամարանիշը` լատինատառ, առանց միջակայքի:
«Ա» գոտու համար 900015002430
«Բ» գոտու համար 900015211593
Վճարումը հնարավոր է կատարել նաև էլեկտրոնային եղանակով: