Բաժիններ՝

Երիտասարդները ձերբակալվել են թմրամիջոց վերցնելու պահին

Դեկտեմբերի 25-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն օպերատիվորեն իրացնելով, Մարտունի քաղաքի Աբովյան փողոցի չբնակեցված մի տան բակում հայտնաբերել են դիմակավորված երկու երիտասարդի, որոնք նկատելով ոստիկաններին՝ փորձել են փախչել, ինչը չի հաջողվել։

Երիտասարդները, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մարտունու բաժին։

25-ամյա երիտասարդը հայտնել է, որ մոտը թմրամիջոց ունի, իսկ վերոհիշյալ բակ գնացել էին Տելեգրամով պատվիրած թմրամիջոցը վերցնելու նպատակով։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի կիսամոխրացած զանգվածով կաթուցիչ։ Երիտասարդները ձերբակալվել են։

30-ամյա երիտասարդի մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031