«ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴԻԿ»

«Երազանք» զարգացման հիմնադրամն սկսում է «Արցախի մարդիկ» խորագիրը կրող նոր նախագիծ։ Նախագիծը նպատակ ունի փաստագրելու ու հանրությանը ներկայացնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների պատմությունները մինչ 44-օրյա պատերազմը և դրանից հետո, շրջափակման ընթացքում և բռնի տեղահանման նախորդող օրերին։

Նախագծի շրջանակում նախատեսվում է նկարահանել տեսանյութեր և անցկացնել հարցազրույցներ արցախցիների մասնակցությամբ։ Մեր հայրենակիցների պատմությունները ներկայացնող տեսանյութերն ու հարցազրույցները կտարածվեն հիմնադրամի սոցիալական էջերով։

Համոզված ենք, որ ստեղծված ծանր իրավիճակում փաստավավերագրական այս ամփոփումը չափազանց կարևոր նշանակություն կունենա մեր օրերում տեղի ունեցող իրադարձություններն արժանահավատորեն արձանագրելու և հետագա ուսումնասիրություններին ու պահանջատիրությանը ծառայեցնելու համար։

Արցախահայերը տեսել են պատերազմ, վերապրել պաշարում, անցել գաղթի ճանապարհ: Նրանք կրել են զրկանքներ՝ հանուն իրենց հողում ապրելու, արարելու, ստեղծագործելու պարզ մարդկային ցանկության և իրավունքի:

Այսօր նրանք ապրում են մեր կողքին՝ կորստի մեծ ցավով ու վերադառնալու հույսով:

Մեր առաջին պատմությունը Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում ծնված և Ստեփանակերտից Երևան գաղթած նկարչուհի Լիանա Քոչարյանի մասին է, որը Ստեփանակերտում ուներ իր սեփական Kocharyan Art Studio-ն, որտեղ տասնյակ երեխաներ արվեստի հրաշագեղ աշխարհի հետ հաղորդակցվելու, կրթվելու, զարգանալու հնարավորություն ունեին: Նկարչուհին վերաբացել է իր ստուդիան Երևանում:

Արցախցի երեխաները նորից սկսել են նկարել: Նրանց նկարները նորից գունավոր են։

«Արցախի մարդիկ» նախագծին կարող եք աջակցել՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://dreamfund.am/campaigns/people-of-artsakh-project/

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031