Բաժիններ՝

Փարիզի Ս․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն

Հունվարի 6-ին Փարիզի` Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդանիստ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ թեմի առաջնորդ Հայր Գրիգոր Վարդապետ Խաչատրյանի նախագահությամբ մատուցվել է Սուրբ պատարագ և կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Սուրբ պատարագին և Ջրօրհնեքի արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության անձնակազմը, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսահայոց թեմի բազմաթիվ հավատավորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031