Արցախի խանութներում հերթեր են
Կտրոններ՝ ձեթ, մակարոն, բրինձ, հնդկաձավար և շաքարավազ ստանալու համար․ Արցախը՝ 30 օր շրջափակման մեջ
Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։
29-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից գտնվում է շրջափակման մեջ, հազարավոր մարդիկ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից չեն կարողանում հասնել իրենց տուն ու միանալ ընտանիքներին։
«Այն, թե որքան անկոտրում կլինի Արցախը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի ՀՀ կառավարությունը, հայ ժողովուրդը, Սփյուռքը: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ սեղմ ժամկետներում մարդիկ չեն դիմացել, տեսել ենք նաև, որ, հեռու չգնանք, Լենինգրադի բլոկադային մարդիկ դիմացան տարիներով»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Կիրակի օրը Կառավարությունից հայտնել են, որ հունվարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։
Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ում 91 քաղաքացի է բուժում ստանում, 13-ը՝ վերակենդանացման բաժանմունքում
ԿԽՄԿ-ին եւ այլ միջազգային կազմակերպություններին խնդրել են միջոցներ ձեռնարկել երեխաների հիմնարար իրավունքները ապահովելու համար։
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
168.am-ի հետ զրույցում Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը պատասխանելով մեր հարցերին, նկատեց՝ ցավոք, այդ կառույցները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես հեռու են այդ խնդիրներից, որպեսզի լրջորեն արձագանքեն տեղի ունեցողին։
Հունվարի 9-ից Արցախում մեկ շաբաթով չեն գործի նախադպրոցական հաստատությունները. պատճառը սննդի պակասն է
2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
Արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի փոխանցմամբ՝ ցավոք սրտի, այսօր արդեն լիարժեք չեն աշխատում խանութները, քանի որ եղած ապրանքը սպառվել է: Նույն իրավիճակն է տիրում նաև դեղատներում:
Գորիսում մնացած երեխաները կհաճախեն Գորիսի թիվ 1 դպրոց, իսկ Երևանում մնացած 20 երեխաները՝ քաղաքի մի քանի դպրոցներ։
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
Գյումրիում ոստիկանները ցրեցին «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության կողմից ՌԴ 102-րդ ռազմաբազայի մոտ նախատեսված հավաքը, ավելի քան վեց տասնյակ մարդ բերման երնթարկվեց:
Այսօր մեր հարցին` ինչ իրավիճակ է տեղում, գյումրեցի հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանն ասաց` եկել են մոտ 300-400 հոգով ու ինչպես, ակնկալելի էր, փորձել են սադրանք կազմակերպել։
Նվերների փոխարեն արցախցի երեխաները խնդրել են բացել կյանքի ճանապարհը
Լիպարիտ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին, ժամը 17-ից 20։00՝ Շահումյանի « Սան Լազարո» սգո սրահում։
Միրգ-բանջարեղեն չկա, չեմ ուտում, ոչինչ, ես հարմարվող եմ․ օգնություն՝ արցախցի միայնակ տարեցներին
Պարենային ճգնաժամը՝ Արցախում
Ինչպես հայտնում է Արցախի ԿԳՄՍ նախարարությունը, դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։
«Թող մի լուծում տան, խոխեքս տուն գան»
Արդեն 27-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Բազմաթիվ երեխաներ ու ծնողներ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում հասնել միմյանց։ Կան երեխաներ ու ծնողներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Արցախ, և՝ հակառակը։
Հունվար 6-ի երեկոյան, Արամ Խաչատրյան համերգասրահում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, երկրորդ անգամը լինելով, տեղի ունեցավ տոնական մեծ համերգ՝ նվիրված Սուրբ Ծննդյան տոնին:
Հունվարի 6-ին, ժամը 21։49-ի դրությամբ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերիշեն գյուղի մոտակա սարին՝ դիտարկվող հատվածում, այրվում է խոտածածկույթ։
Միայն ենթադրվում է, որ թշնամին է Սուրբ ծննդին նվեր արել։ Պատրաստվում էի տեսանյութեր հրապարակել, սակայն ճիշտ կլինի պատկան մարմինները հավուր պատշաճի հաղորդագրություն տարածեն սկզբից։
Շրջափակման մեջ գտնվող արցախցիները շուրջպար են բռնել
«Շրջափակման մեջ ապրող ժողովուրդ ենք, անտեր ժողովուրդ ենք դարձել թուրքերի ձեռքին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչ Ալյոշա Հակոբյանը։