
Արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը ՌԴ

2023 թվականի սեպտեմբերի 26-ից արգելվել է Եվրոպայից Վրաստան ներկրված ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նշենք, որ օգոստոսի 1-ից արգելվել է Ամերիկայից ներկրվող ավտոմեքենաների վերաարտահանումը Ռուսաստան։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տվյալներով, ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը նախատեսում է Եվրամիության երկրներից Ռուսաստան ներկրվող ավտոմեքենաների արտահանում։
Ըստ ֆիննախի՝ սահմանափակումները կկիրառվեն ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցներին համապատասխան և կտարածվեն ոչ միայն Ռուսաստանի, այլև Բելառուսի վրա։
Ի դեպ, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակում մինչ այժմ սահմանափակվում էր 50 հազար եվրոյից ավելի թանկարժեք մեքենաների արտահանումը Ռուսաստան, պատժամիջոցների 11-րդ փաթեթը վերաբերում է 1,9 լիտրից ավելի շարժիչի ծավալով մեքենաներին, ինչպես նաև էլեկտրական և հիբրիդային մեքենաներին։