Բաժիններ՝

Շատ ընկերասեր ու բարի տղա էր. Ոսկեվազի վարչական ղեկավարը` դիրքերում սպանված սպայի մասին. Sputnik Արմենիա

ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում սպանված պայմանագրային զինծառայող Կարեն Կարապետյանը Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից էր։ Ոսկեվազի վարչական ղեկավար Երվանդ Համբարձումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ Կարենը դեկտեմբերի 28-ին դարձել էր 24 տարեկան, ամուսնացած չէր։

Ավելի վաղ ՊՆ–ն հայտնել էր, որ նրա դին հրազենային վնասվածքով հայտնաբերվել է մարտական դիրքում։ ԶԼՄ–ներում լուր էր տարածվել, որ դեպքը տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերից մեկում։ Նշվում էր, որ սպայի վրա կրակել է նույն դիրքում գտնվող ժամկետային զինծառայողը։

Երվանդ Համբարձումյանի խոսքով` Կարենը շատ զուսպ, հավասարակշռված և հանգիստ մարդ էր։

«Շատ լավ երիտասարդ էր, բարի, ընկերասեր, լավ հատկանիշներով օժտված։ Չեմ կարծում, որ կռիվ կարող էր հրահրել, այդ բնույթի անձնավորություն չէր։ Մինչև պայմանագրային ծառայության անցնելը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում է սովորել, ավարտել։ Դրանից հետո էլ Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում դասընթացների էր մասնակցել, լեյտենանտի կոչում էր ստացել, հետո էլ զորակոչվել։ Արդեն 6 ամսվա ծառայող էր»,– ասաց Ոսկեվազի վարչական ղեկավարը։

Կարեն Կարապետյանն ընտանիքի ավագ որդին էր, նա փոքր եղբայր ունի, որն ամուսնացած է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031