Տիգրանաշենը Հայաստանի տարա՞ծք է, այո՞, թե՞ ոչ. Ռուբեն Ռուբինյանը խուսափեց այն հայկական անվանել

9-րդ գումարման ԱԺ առաջին նիտին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հստակ, կոնկրետ ասել՝ Տիգրանաշենը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ:

«Վերջին 8 տարիներին լինելով պետական պաշտոնյա, Ձեր տրամաբանությամբ, Տիգրանաշենը ՀՀ տարա՞ծք է, թե՞ ոչ, հստակ կա՞ դրա պատասխանը՝ այո կամ ոչ: Պատասխանեք Իշխան Սաղաթելյանի հարցին, որը կրկնում եմ»,-դիմեց Ռուբինյանին ընդդիմադիր պատգամավորը:

ԱԺ նախագահի իշխանական թեկնածու Ռուբինյանը, սակայն,  խուսափեց Տիգրանաշենը անվանել հայկական տարածք:

«Ինչ վերաբերում է պարոն Սաղաթելյանի հարցին, ես դրան արդեն պատասխանել եմ սպառիչ»,-շեշտեց Ռուբինյանը:

Կարդացեք նաև

Մեսրոպ Մանուկյանը հակադարձեց. «Սպառիչ պատասխան չի եղել, ասեք՝ հայկական տարա՞ծք է, թե՞ ոչ, այո կամ ոչ»:

Սրանից հետո Ռուբինյանը հավելեց.

«ՀՀ ինքնիշխան տարածքը կազմում է 29 743 քկմ, բոլորը գիտեն, թե որն է միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքը: Իսկ ինչ վերաբերում է անկլավների հարցերին, դրանք լուծվելու են սահմանազատման հանձնաժողովների շրջանակներում, ինչպես ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է: Եվ այստեղ լավ լուրն այն է, որ կարծես ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմից, որովհետև իրենք էլ են հայտարարում, որ այդ հարցը սահմանազատման   հանձնաժողովների շրջանակներում է լուծվելու: Այսինքն, կա ըմբռնում, կարող են լինել տարբեր տարբերակներ, բայց հիմա այդ հարցով որևէ որոշում չկա»:

Սա ևս մեկ անգամ ապացույց է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Տիգրանաշենը հանձնելու է Ալիևին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31