Բաժիններ՝

ՀՀ-ում անշարժ գույքի միասնական ռեեստր կստեղծվի

Հայաստանում անշարժ գույքի միասնական ռեեստր է նախատեսվում ստեղծել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

«Դա թույլ կտա ապագայում ավելի իրատեսական պատկեր ունենալ անշարժ գույքի շուկայի մասին։ Բացի այդ, գներն էլ ավելի տեսանելի կդառնան»,- ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով՝ կբարձրանա նաև քաղաքացիների իրազեկվածությունը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը նշեց, որ մարդիկ հնարավորություն կունենան ավելի բարձր որակի ծառայություններ դիմելու անշարժ գույքի գների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031