Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունից ոչ հեռու բռնկված մեծ հրդեհը մարելու համար հրշեջներից կարող է պահանջվել առնվազն երկու օր: Այս մասին նշել է Քեյփթաունի քաղաքապետ Դեն Պլատոն:
Ապրիլի 18-ին, ժամը 18։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երեք ավտոմեքենա:
Ապրիլի 18-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ապրիլի 18-ին, ժամը 19:08-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հարսնասար» ռեստորանային համալիրի մոտակայքում «Lexus» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 18-ին, ժամը 17:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Ապրիլի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ըստ shamshyan.com-իԺամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել է Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Ապրիլի 16-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային փակ վնասվածք, գլխի ջնջխված, պատռված, արնահոսող վերքեր, կրծքավանդակի հետին մակերեսի սալջարդ, արնազեղումներ, ձախ նախաբազկի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխվել Գյումրու 39-ամյա մի բնակչի։
Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում՝ Հերատ նահանգում անցակետի մոտ ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք ոստիկան է մահացել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Ապրիլի 17-ին, ժամը 12:39-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 1-ին փողոցում գտնվող մարագում հրդեհ է բռնկվել։
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին՝ ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է՝ Սևանում գտնվող էլեկտրական կայանում իրականացվող աշխատանքների պատճառով։
Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանում ամբողջությամբ դպրոց է այրվել, տուժածներ չկան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինից հարավ-արևմուտք գտնվող էլեկտրակայանում բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ առնվազն երկու հրշեջ է մահացել: Այս մասին հայտնել է չինական «Սինխուա» գործակալությունը:
Ապրիլի 17-ին, ժամը 08:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Ապրիլի 16-ին, ժամը 11։20-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սալյան փողոցում գտնվող գիշերային ակումբում։
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ապրիլի 14-ին, ժամը 16։19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Երթուղային միկրոավտոբուսի մեջ տեղի ունեցած սպանության գործով պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը։
Ապրիլի 14-ին, ժամը 17։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի շենքերից մեկից ծուխ է նկատվում։
Ապրիլի 14-ին, ժամը 09։07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ։
Ապրիլի 12-ին, ժամը 20.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Ինֆինիտի», «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների. «Միցուբիշիի» 63-ամյա վարորդ Մուրադ Մանուկյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Ապրիլի 13-ին, ժամը 22։13-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, կան տուժածներ։
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 110-րդ կ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 73-ամյա Իգնատոս Ս.-ի վարած Volkswagen Passat մակնիշի, Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 45-ամյա Արմեն Հ.-ի վարած BMW մակնիշի և Ձորակապ գյուղի բնակիչ, 53-ամյա Իշխան Բ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները։
Ապրիլի 13-ին, ժամը 10։05-ին վերսկսվել են կորած բնակչի որոնողական աշխատանքները, որին մասնակցում են 5 փրկարար, ոստիկանության Սիսիանի բաժնի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ:
Ապրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժամը 22:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:
Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com – ը: