
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hummer-ը, Toyota-ն, Ford-ն ու Opel-ը. կան վիրավորներ. Shamhsyan.com

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com– ը:
Ժամը 19:30-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, Արևշատ գյուղի վարչական տարածքում բախվել են Hummer, Tojota Camry, Ford և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Վիրաբ Խաչատրյանն ու Խաչիկ Մադաթյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Սկզբնաղբյուրը՝ կայքում