Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. վիրավորների մեջ կան երեխաներ․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։10-ի սահմաններում Ռուբինյանց 27 հասցեի դիմաց բախվել են Toyota Corolla. ВАЗ 2121 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու նշված հասցեում գործող շինանյութի խանութի աշխատակիցները։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը և ավագ տեսուչ Արտակ Սարգսյանը։

Տեղում խցանումներ չառաջանալու նպատակով ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարող Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամբողջությամբ սկզբնաղբյուր՝ կայքում։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս