
Վթար Երևանում. BMW-ն բախվել է երկաթե սյանը, կոտրել բազալտե հենապատը և կողաշրջված հայտնվել բնակչի այգում, կան վիրավորներ. shamshyan. com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն և կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորներիի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։