Այրվել է ավտոմեքենա
                                    Ապրիլի 18-ին, ժամը 17:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր-Գառնի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի հարակից տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։45-ին։ Այրվել է «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Խ․, ծնված 1986 թ․)։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    